Ադրբեջանն ինքը պետք է որոշի՝ ինչպես զարգացնել հետագա հարաբերությունները Եվրամիության հետ: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանում ԵՄ առալքությնա ղեկավար Մալենա Մարդը, հաղորդում է haqqin.az-ը: Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ շահագրգռաված են քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացման մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը մոտ ապագայում չի դիտարկում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Ի պատասխան Ադրբեջանի և ԵՄ միջև միասնական օդային տարածքի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների հարցին՝ Մարդը նշել է, որ դրանք ոչ այնքան ինտենսիվ են, և ԵՄ առաջարկները նախկինի պես շարունակում են մնալ սեղանին: «Մենք պատարստ ենք աշխատել Ադրբեջանի հետ և անցակցնել բանակցությունների հաջորդ փուլը», -ասել է Եվրոպացի պաշտոնյան: