Подаваляющее большинство трудовых мигрантов из Армении едет в Россию. Будучи неосведомленными об изменениях в законодательстве принимающей страны, они могут столкнуться со множеством проблем.
-
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատակիցները դադարեցրել են գործադուլը, հայտարարել է գործադուլը համակարգող խմբի անդամ Վահե Մխիթարյանը։ Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսաուղերձում նա նշել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն կոմբինատի ղեկավարության հետ՝ բարձրացված բոլոր հարցերի կարգավորման վերաբերյալ: Ըստ Մխիթարյանի՝ գործադուլի հիմնական պատճառներն էին աշխատավարձերի համահարթեցման սկզբունքների խախտումը, ապահովագրական համակարգի թերությունները, աշխատանքի տեխնիկական պայմանների անհամապատասխանությունը և որոշ արտադրամասերում ասպիրացիայի նորմերի խախտումները: Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ներառում են աշխատավարձերի ֆոնդի 20 տոկոսով բարձրացում՝ սոցիալական արդարության սկզբունքով, գործադուլի մասնակիցների նկատմամբ հետապնդումների բացառում, ութ աշխատակիցների ազատման հրամանների վերանայում և արձանագրված տեխնիկական ու անվտանգության խնդիրների լուծում: Մխիթարյանը հայտնել է, որ աշխատանքից ազատման հրամանների իրավաչափությունը […]
-
Պայքար երեք երեխաների համար ու կյանքը վերակառուցելու փորձեր. Վարսենիկ Սեդրակյանի
2023-ին հունիսի 8-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լեռնակերտ գյուղում հարբած ու ծեծի ենթարկված տղամարդը նռնակներով մոտենում է ծնողների ու եղբոր տանը։ Նա սպառնում է պայթեցնել տունը։ Հետո իմանում է, որ եղբոր կինը՝ Վարսենիկը, ու նրանց երեք անչափահաս երեխաները տանն են ու մտափոխվում։ Այդ օրը երեք փոքր երեխաների մայրը՝ Վարսենիկ Սեդրակյանը, փորձում էր հանգստացնել արթնացած երեխաներին։ «Մամա, այս ի՞նչ լույս է, ի՞նչ ձայն է», հարցնում էին երեխաները, պատասխանում էր, թե կայծակն է։ Սա ընդամենը մեկ դրվագ էր այն բռնի միջավայրից, որտեղ Վարսենիկը ապրել է երեք տարի՝ ինքն էլ պարբերաբար ենթարկվելով ծեծի ամուսնու կողմից: Այսօր Կոտայքի մարզում ծնողների հետ է բնակվում Վարսենիկը՝ […]
-
Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվում
Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ Այսպիսով, քաղաքապետարանը նպատակ ունի ավելի վերահսկելի դարձնել մանկապարտեզների գործունեությունը։ Քաղաքապետարանն այս նախաձեռնության մասին հայտնել էր դեռևս 2024 թվականի հուլիսին։ Հաշվի առնելով այդ շրջանում մանկապարտեզներում դաստիարակների և դայակների կողմից երեխաների նկատմամբ բացահայտված բռնության դեպքերը։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը հայտնել էր, որ տեսախցիկները կտեղադրվեն նախ 50 մանկապարտեզում, այնուհետև բոլոր 162 մանկապարտեզներում: «50 նախակրթարանում շուրջ 2000 տեսախցիկ է տեղադրելու: Առաջնահերթորեն ընտրվել են արդեն իսկ վերանորոգվածները: Երեխաների առօրյան առցանց հասանելի կլինի միայն պատասխանատուներին: Ծնողները ամենօրյա ռեժիմով դրանք դիտելու հնարավորություն […]
-
Թրամփը չի սպառնացել Պուտինին. տարածվող տեսանյութը կեղծ է
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում լայն տարածում է ստացել տեսանյութ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իբր սպառնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտարարելով, որ կհասնի Ուկրաինային բռնակցված տարածքների վերադարձին։ Տեսանյութը մեծ արձագանք է ստացել նաև հայկական մեդիատիրույթում. այն տարածել են «Баграмян26», «Инфотека24» տելեգրամյան ալիքները, ինչպես նաև RadioAurora.am, Euromedia24.com լրատվական կայքերը։ Radar.am և 1in.am ևս արտատպել են լուրը, սակայն ավելի ուշ հերքում են տարածել։ Սակայն տեսանյութը ստեղծված է արհեստական բանականության (AI) միջոցով՝ օգտագործելով դիփֆեյք տեխնոլոգիան։ Ի՞նչ է «հայտարարում» Թրամփը Տեսանյութում տպավորություն է ստեղծվում, թե այն ռուսաստանյան պետական «Россия-1» հեռուստաալիքի լուրերի թողարկման հատված է։ Համաժամանակյա թարգմանությամբ ներկայացվում է Սպիտակ տնից […]
-
Իրանահայերի նախընտրած ուղղությունը Հայաստանն է և ԱՄՆ-ն
Լիա Ավագյան Ինչպես ամենուր, իրանահայերի շրջանում ևս արտագաղթ կա՝ հիմնականում Հայաստան կամ ԱՄՆ. ՍիվիլՆեթի հետ զրույցում (փետրվարի 3) ասում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հենրիկ Խալոյանը։ Նա Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ է և իրանահայ մարզիկների հետ եկել էր Ջերմուկ, որտեղ փետրվարի 1-7-ն ընթանում էին Համահայկական ձմեռային խաղերը։ Իրանի հայ մշակութային «Արարատ» կազմակերպության նախկին նախագահ Խալոյանն ասում է, որ Իրանում ընդհանուր առմամբ հիմա կայուն իրավիճակ է. «Նախագահական նոր ընտրություն եղավ։ Բնականաբար, հայ համայնքը կրում է երկրում, տարածաշրջանում և աշխարհում իրադարձությունների ազդեցությունը։ Համայնքում էլ քիչ թե շատ կայունություն կա»։ Նրա խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, իրանահայերի շրջանում ևս կա միգրացիա. «Բարեբախտաբար, […]
-
Հայաստանից էլեկտրոնիկայի արտահանումը երեք տարում աճել է 116 անգամ
2024-ին Հայաստանից արտահանվել է 979 մլն դոլարի բարձր տեխնոլոգիական ապրանքներ, ինչը 0,8%-ով ավելի է 2023-ի ցուցանիշից և 19 անգամ ավելի՝ 2021-ի ցուցանիշից։ Այս վիճակագրությունը ներկայացրել է Modex խորհրդատվական ընկերությունը՝ վերլուծելով Հայաստանի 2021-2024 թթ. բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման դինամիկան: Ընկերությունը նշում է, որ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման կտրուկ թռիչքը սկսվել է 2022-ից, ինչը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով: Արևմուտքի հետ առևտրատնտեսական և լոգիստիկ կապերի խզման հետևանքով Հայաստանը վերածվել է դեպի Ռուսաստան տեխնոլոգիական ապրանքների մատակարարման կամ վերաարտահանման ուղիներից մեկի: Արդյունքում անգամներով աճել է Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը: «2021-ի համեմատ արտահանման կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է վերաարտահանմամբ, հատկապես պատկառելի աճ է արձանագրվել էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության սարքավորումների […]
-
Պապիկյանը Հնդկաստանում մասնակցել է Aero India ցուցահանդեսին
ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Հնդկաստանում է։ Նախարարը փետրվարի 10-ին Հնդկաստանի օդուժի «Ելահանկա» ավիաբազայում մասնակցել է Aero India ցուցահանդեսի բացմանը։ «Շրջել եմ ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։ Սուրեն Պապիկյանը Հնդկաստանում է փետրվարի 8-ից։ Aero India ցուցահանդեսն անցկացվում է 15-րդ անգամ։ Առաջին անգամ այն անցկացվել է 1996 թվականից։ 2025 թվականին ցուցահանդեսին կմասնակցեն 150 արտասահմանյան ընկերություններ։ Aero India-ն Ասիայի օդատիեզերական և պաշտպանական ամենամեծ ցուցահանդեսն է։ Այն կանցկացվի փետրվարի 10-ից 14-ը:
-
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Բաբկեն Թունյան
Այս պահին խոսք չկա այն մասին, որ մենք Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս ենք գալիս և առարկայական քայլերով գնում ենք դեպի Եվրոպական միություն. ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։ «Ցավոք, մեր հասարակության մեջ թյուր ընկալում կա, որ եվրոպական ինտեգրման ճանապարհը մեկ ամսվա կամ մեկ տարվա ճանապարհ է»,- նշել է Թունյանը՝ ընդգծելով, որ եթե անգամ վաղը որոշում կայացվի Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին, այն կարող է տևել տասը տարուց ավելի: Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց Ազգային ժողով։ Նախագիծը ներկայացվել էր ԵՄ-ին անդամակցության հարցով 2024-ին […]