22 նոյեմբեր, 2019 14:57 ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտե Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ԱԱԾում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որ բացահայտել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր, ինչի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով
Հաշվի առնելով նշված առերևույթ հանցագործության և ընթացող նախաքննության հանդեպ հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում հայտնել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում սթ հոկտեմբերի 26ին հարուցված վերոհիշյալ գործը, քրեադատավարական նորմերի խստիվ պահպանմամբ, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով սթ նոյեմբերի 12ին փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար», ասված է հաղորդագրությունում։
 
Անցյալ շաբաթ ԱԱԾն հայտնել է, որ բացահայտվել են օտա
22 նոյեմբեր, 2019 14:27 Երեխաների ապօրինի որդեգրում. ում կողմից և ինչպես Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Սիվիլնեթի հետ խոսում է ԱԱԾ կողմից բացահայտված երեխաների ապօրինի որդեգրումների դեպքերի մասին։ Որդեգրումների բարելավման հարցով կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ։ Անցյալ տարվանից սկսած՝ որդեգրումներ գրեթե չեն կատարվում, քանի որ կառավարությունն ուսումնասիրում է նախկինում կատարված որդեգրումները, դրանց օրինականությունը։ 22 November, 2019 13:15 Protests in Iran and Implications for Armenia The bigger source of concern, however, is the possible influx of Iranian refugees into both Armenia and Republic of Artsakh (Nagorno Karabakh Republic) in case of state collapse in Iran. Given the fact that Iranian provinces along the Armenia and Artsakh borders are mainly populated by millions of Azeri speaking people, the possible refugee crisis may become a vital security threat for both Armenia and the Republic of Artsakh.

22 նոյեմբեր, 2019 11:59 Իրանի դեսպանությունն արձագանքել է ԱՄՆ դեսպանի՝ ՍիվիլՆեթին տված հարցազրույցին «ԱՄՆ Կառավարությունը, խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և անտեսելով իր իրավական պարտավորությունները, տնտեսական ահաբեկչությամբ է թիրախավորել ժողովրդի կայնքը: Այդ երկիրը ունի մութ անցյալ՝ ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու և վերջիններիս աջակցելու գործում և ԱՄՆ ներկայիս նախագահը, այդ երկրի ներկայիս և նախկին պաշտոնյաները բազմիցս խոստովանել են դա:

Իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես ահաբեկչության ամենամեծ զոհերից մեկը, ունի թափանցիկ անցյալ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանի ժողովրդին՝ այս չարաբաստիկ երևույթից պաշտպանելու գործում»։
22 նոյեմբեր, 2019 10:26 Կառավարությունը կաղում է ռազմավարական պլանավորման հարցում. Տիգրան Ջրբաշյան «Խոսքը շատ ավելի լուրջ մարտահրավերների մասին է, քան կոռուպցիան ու շուկայի ազատ լինելը, շատ ավելի ֆունդամենտալ և օբյեկտիվ մարտահրավերներ, որոնք մեր տնտեսության ներքին կառուցվածքային իրավիճակով են պայմանավորված, մեր ժողովրդագրության, արտաքին աշխարհի հետ կապված մարտահրավերներով: Պետք է օգտագործել այդ մարտահրավերները՝ փորձելով դրանք փոխել հնարավորության և համապատասխան քաղաքական որոշումների։ Ռազմավարական վերաբերմունք ցուցաբերելով այդ մարտահրավերների հանդեպ՝ փորձենք դրանք լուծել։ Սրան դեռ չենք անդրադարձել կամ փորձում ենք անդրադառնալ, սակայն, կարծում եմ, որ դա առջևում է։ Դա դեռ լուծված չէ», - ասաց Ջրբաշյանը: 21 November, 2019 18:58 CivilNet Wins 2019 Free Media Award CivilNet received the 2019 Free Media Award of the Norwegian Fritt Ord Foundation and German Zeit-Stiftung. The prize was given in recognition of the important role CivilNet played covering the 2018 mass protests and subsequent developments in Armenia.
21 նոյեմբեր, 2019 18:34 Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել ՀՖՖ նախագահի պաշտոնից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել, ՀՖՖ գործադիր կոմիտեն ընդունել է այն։

«Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա արտահերթ ժողով, որի ժամանակ հրաժարական կտա նաև գործկոմը։ Պետք է մաքրել ցուցակն ու գնալ համագումարի։ Պարոն Վանեցյանի հրաժարականի դիմումն ընդունվել է», - ասել է գործկոմի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ «պարոն Վանեցյանին շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար, եկել են եզրակացության, որ ֆեդերացիան և հայկական ֆուտբոլը պետք է առողջանան»:
21 նոյեմբեր, 2019 17:46 Վահան Զանոյեան. «Մեր կրթական համակարգը չէ ճշդուած քաղաքացի պատրաստելու նպատակով» Վիպագիր Վահան Զանոյեանը «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանին հետ զրուցեց կրթութեան եւ մշակոյթի ճամբով Հայաստանի քաղաքացի կերտելու խնդրին մասին։ Ան այս առիթով անդրադարձաւ այդ հարցը արծարծող ու հայ մշակոյթը «քաղաքացիացնել»-ու տեսլականը ներկայացնող` «Մշակոյթ, Կրթութիւն, Պետականութիւն, Քաղաքացիութիւն» խորագրեալ իր ծրագրային յօդուածին։
21 November, 2019 17:26 Armenia Ready to Negotiate with Azerbaijan on the Basis of “New Paradigm” For Armenians this is not a “territorial conflict” said Pashinyan, but rather about the self-determination of the people of Nagorno Karabakh which legally sought independence from the Azerbaijani SSR, within the frameworks of the Soviet Constitution.

21 նոյեմբեր, 2019 16:41 Վարչապետի խոսնակը Միլանի եկեղեցում տեղի ունեցածը «միջադեպ» չի համարում Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցում մեկնաբանել է նոյեմբերի 20-ին Միլանի հայկական եկեղեցում տեղի ունեցած միջադեպը։ 21 November, 2019 16:09 Italian Media Covers Pashinyan’s Visit Armenia’s Prime Minister Nikol Pashinyan began his 3-day official visit to Italy on Wednesday. Pashinyan started off in Venice and then moved onto Milan and will be in Rome on Friday. The visit was covered by various Italian media outlets. Italian news was flooded with news on the football match on Monday between Armenia and Italy wherein Italy won 9-1, however CivilNet has gathered some of the leading pieces which covered the visit of the Armenian prime minister. 21 նոյեմբեր, 2019 15:21 Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել «Դատական օրենսգիրք», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերը: 21 նոյեմբեր, 2019 14:22 30 տարվա վաղեմության խնդիր. Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան ընտանիքները բնակարան կստանան Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքի կապահովենք բնակարաններով՝ այդպիսով լուծելով մեր հայրենակիցների մինչև օրս չլուծված՝ 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: 21 November, 2019 12:42 UCLA to launch institute to advance scholarship on Armenia and its diaspora By Jennifer Wheelock
UCLA plans to launch The Promise Armenian Institute, an entity that will establish a worldclass research center and platform for public outreach about Armenia while integrating and expanding the university’s existing Armenian studies offerings and connections to that country
“This institute will be UCLA’s new hub for all initiatives and research related to Armenia and the diaspora,” said UCLA Chancellor Gene Block “It will energize the teaching of Armenian history and culture in addition to reaching out to Armenians and Armenian institutions through research and public programs”
The first initiative of its size and scope, the interdisciplinary institute will have a home in the UCLA International Institute and will focus activities around two pillars The first pillar is the Center for Armenian Studies, which will attract top faculty and visiting lecturers, support graduate and postdoctoral research on Armenian studies and provide funding for lang
21 նոյեմբեր, 2019 12:32 Կառավարությունը ռազմավարական պլանավորման լուրջ խնդիր ունի. Տիգրան Ջրբաշյան Թեև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարությունը հասել է լուրջ արդյունքների, սակայն լուրջ խնդիրներ ունի համակարգված մոտեցումների ու ռազմավարական պլանավորման առումով․ այսպիսի կարծիք է հայտնել «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում։ Ջրբաշյանի խոսքով՝ դա միշտ է խնդիր եղել Հայաստանի կառավարությունների համար․ «Մենք տեսնում ենք հատվածական գործողություններ, սակայն համակարգային ու չափելի ծրագրեր, ռազմավարություններ, որոնք միս ու արյուն կստանան, չկան»։
21 նոյեմբեր, 2019 11:54 Մեզ անհրաժեշտ է թանաք և ամուր ձեռքեր՝ հակամարտությանը վերջ տալու համար․ Նիկոլ Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում այցելել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն և հանդես եկել ելույթով «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը Ելույթի՝ Թուրքիայի հետ հարաբերություններին և ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հատվածը ՍիվիլՆեթի ենթավերնագրերով՝ ստորև։
Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք Հայաստանի համար
Դուք գիտեք, որ Հայաստանը գտնվում է անկայուն տարածաշրջանում՝ անվտանգության բազմաթիվ ռիսկերով և մարտահրավերներով
Հարավային Կովկասում դեռևս առկա են չկարգավորված հակամարտություններ, որոնք հանգեցնում են շարունակական լարվածության, սպառազինությունների մրցավազքի և ատելության քաղաքականության
Բեռլինի պատի անկումից 30 տարի անց Հայաստանի չորս սահմաններից երկուսը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները, փակ են մնացել շուրջ երեք տասնամյակ
Հրաժարվելով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և սերտորեն աջակցելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի` Թուրքի