Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Լորան Ֆաբիուսի հետ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին աշխատանքային այց կկատարի Փարիզ: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Փարիզում նախատեսված է Նալբանդյանի հանդիպումը Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Մոսկվայում մարտի 11-ին տեղի էր ունեցել Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել են նախորդ օրը Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման բովանդակությունը և տպավորությունները։

Մեկնաբանել