Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, եթե Ղրիմը մտնի Ռուսաստանի կազմի մեջ. «Կոմերսանտ»

Եթե Ղրիմը մարտի 16-ի հանրաքվեի արդյունքում մտնի Ռուսաստանի կազմի մեջ, Հյուսիսատլանտյան դաշինքի՝ սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կայանալիք գագաթաժողովին հնարավոր է Վրաստանին ներկայացվի Անդամակցության գործողությունների ծրագիրը, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականնը վկայակոչելով դաշինքի, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարության սեփական աղբյուրները: Խոսքը քաղաքական, ռազմական, տնտեսական և իրավական ոլորտներում պայմանների մասին է, որոնց իրականացումից հետո Վրաստանը կանդամկցի ՆԱՏՕ-ին: Ներկայում Անդամակցության գործողությունների ծրագրի անդամներ են Մակեդոնիան, Չեռնոգորիան և Բոսնիան: Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարը ստեղծվել է դաշինքի՝ դեռ 2008թ. ապրիլի գագաթաժողովի ընթացքում: Այդ ժամանակ Ֆրանսիայի և Գերմանիայի՝ Թբիլիսիին գործողությունների ծրագրի ներկայացման դեմ լինելով պայմանավորված՝ պաշտոնական Թբիլսիին գործողությունների ծրագիր չներկայացվեց: Թերթի՝ դաշինքի աղբյուրի համաձայն՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների արդյունքում վերսկսվել են դաշինքի՝ Արևելյան Եվրոպայում առավել վճռական քաղաքականության անհրաժեշտության մասին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ վերջերս Վաշինգտոն այցի ընթացքում, Սպիտակ տունը խոստացել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Թբիլիսիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ցանկությանը:

Թերթի՝ Պետքարտուղարության աղբյուրի համաձայն՝ եթե Ռուսաստանը հայտարարի Ղրիմին միանալու մասին, Վրաստանի՝ Գործողությունների ծրագրին միանալու որշումը փաստացի կարելի է որոշված համարել: Դրան, ըստ այդ աղբյուրի, խոչընդոտել կկարողանա միայն Գերմանիան, որի արտգործնախարարությունը ինչպես 2008թ., այժմ ղեկավարում է Ռուսաստանին հավատարիմ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Մեկնաբանել