Պայթյուն Նյու Յորքում. կան տուժածներ

Նյու Յորքում մարտի 12-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է CNN-ը: Մանհեթենի հյուսիսում բնակելի շենք է փլուզվել: Տարբեր տվյալներով` կա 4-11 վիրավոր:

Վնասված տան կողքին երևում են ծխի ամպեր, հրշեջները փորձում են մարել կրակը:

Որոշ տեղեկությունների համաձայն` այդ շրջանում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է` ճանապարհին առկա փլատակների պատճառով:

Պայթյունի պատճառների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Մեկնաբանել