Լուսանկարում (ձախից՝ աջ)՝ Գևորգ Պողոսյանը, Սուրեն Չիլինգարյանը և Արսեն Հայրապետյանը:
Երևանի ֆիզիկայի ինստիտուտը իր Տիեզերական ճառագայթների հետազոտման կայանի հետ համատեղ միջազգային համագործակցություն է նախաձեռնել՝ աշխարհի գիտական ամենամեծ սարքավորումներից մեկում պահվող գիտական տվյալների վերլուծության համար: Նախագծում կայանի մասը՝ «Տիեզերական եղանակի հետազոտության ցանցային տվյալների վերլուծության հարթակ» անվամբ, կմշակի բազմակողմանի համալիր տվյալների համատեղ վերլուծության և ուսումնասիրության բարդ հավելված:
Կայանի աջակցման կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ տվյալները կվերցվեն ինչպես կայանի՝ Հայաստանում գտնվող սարքավորումների, այնպես էլ այլ աղբյուրների լաբորատորիաների բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում: Համակարգը ներկայում գործում է կայանի պաշտոնական կայքում և նրա հետագա զարգացմանն աջակցություն է ցուցաբերվում բազմաչափ վերլուծության և տեսողական արտացոլման Վապորցիյան նախագծի շրջանակում:
Տվյալները վերլուծության կենթարկվեն լայն շրջանակով: Ստեղծված համակարգը կայանի գիտնականներին մատչում կապահովի աշխարհում առկա տիեզերական եղանակի և երկրաֆիզիկական տվյալներին, ինչպես նաև հնարավորություն կտա կայանի սարքավորումների միջոցով ստացված տվյալնեը փոխանցել միջազգային գիտական հանրությանը:
Ինստիտուտում ընթացքի մեջ է ցանցային սերվերների արդիականացման գործընթացը՝ պարզեցնելու աշխարհում մասնիկների ամենամեծ արագացուցիչներից հավաքագրված մեծաքանակ տվյաների վերլուծությունը: Միջազգային հետազոտողների մեծ թիմեր աշխարհում ամենաթանկ և համալիր սարքերի միջոցով իրականցնում են հավաքագրված տվյալների ուսումնասիրություն: Շատ դեպքերում հավաքագրված տվյալներն այնքան մեծածավալ են, որ գործնականում վերլուծվում է դրանց միայն 30-40%-ը: Միջազգային գիտաշխատաողները հաճախ հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից տվյալներին անուղղակի կերպով մատչում են ունենում համացանցի միջոցով: Աստղատիեզերական ուսումնասիրությունները ևս հավաքագրում են վերլուծության ենթակա մեծածավալ տվյալներ:
Վերջերս ինստիտուտի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը այցելել է եվրոպական մի շարք հետազոտական կենտրոններ՝ քննարկելու հայ-եվրոպական այս նախագծի ստեղծման հարցը: Նախագծին մասնակցության և Հայաստանի իրենց գործընկերների հետ համագործակցության համաձայնություն են տվել գերմանական DESY ֆիզիկայի կենտրոնի ռենտգենյան ճառագայթի նախագծի կենտրոնի գիտելիքի կառավարման նախագծի ղեկավար Զավեն Ակոպովը, Գերմանիայի Կառլսուեի տեխնոլգիական ինստիտուտի տիեզերական ճառագայթների և տարրական մասնիկների ֆիզիկայի իմիտացիոն մոդելավորման լաբորատորիայի տնօրեն Գևորգ Պողոսյանը, Կառլսուեի տեխնոլոգիական ինստիտուտի մեծածավալ տվյալների կառավարաման և վերլուծության նախագծի ղեկավար Արսեն Հայրապետյանը, Էլեկտրոնիկայի և տվյալների մշակման ինստիտուտի փորձագետ Սուրեն Չիլինգարյանը:
Բազմաչափ վերլուծության և տեսողական արտացոլման Վապորցիյան նախագիծը սեղծվել է հանգուցյալ Կիրակոս Վապորցիյանի հիշատակին՝ նրա ընտանիքի կողմից՝ Միչիգանում: