2014-ին Վրաստանը Ռուսաստան է արտահանել շուրջ 7 միլիոն շիշ գինի

2014թ. հունվար-փետրվար ամիսներին վրացական գինու ներկրման առաջատարը Ռուսաստանն է, որտեղ արտահանվել է շուրջ 7 մլն շիշ գինի, որը արտահանված ամբողջ ծավալի 68%-ն է: Այսպիսի տվայլներ է հրապարակել Վրաստանի գինու ազգային գործակալությունը:
2014թ. փետրվարի դրությամբ Վրաստանը արտահանել է 10 մլն շիշ խաղողի գինի՝ 0,75 լիտր տարողությամբ: Արտահանման ցուցանիշը 296%-ով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը:
Վրացական գինու արտահանման շուկաների առաջատար հնգյակում են Ուկրաինան, Ղազախստանը, Լեհասատանը և Լատվիան:

Ավելի վաղ գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին հայտարարել էր http://civilnet.am/georgia_russia_wine_export, որ 2014-ին իր գերատեսչության գլխավոր հրամայականն է համարում 2013-ին վրացական գինիների արտահանման պահանջարկի պահպանումը: Նրա խոսքով՝ 2014-ին Վրաստանը մտադիր է Ռուսաստան արտահանել 25-30 մլն շիշ գինի:

Ռուսաստանը վրացական արտադրանքի՝ հատկապես գինիների և հանքային ջրերի արտահանումն արգելել է 2006թ.: Հիմնական պատճառ է նշվել սանիտարա-համաճարակաբանական նորմերի խախտումը: Վրաստանը արգելքը պայմանավորում էր քաղաքական մոտիվներով:

Ալկոհոլային արտադրանքի ներկրումը Ռուսաստան վերսկսվել էր 2013թ.:

Մեկնաբանել