Լևոն Արոնյանը անհաջող է սկսել ելույթները շախմատի աշխարհի թագի հավակնորդների մրցաշարում, որը մարտի 13-ին մեկնարկել է Խանտի Մանսիյսկում: 47-րդ քայլում հայ գրոսմայստերը զիջել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան):
Մյուս բոլոր պարտիաներում գրանցվել են ոչ ոքի արդյունքներ: Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան) միավորները կիսել է Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան)՝ Պետեր Սվիդլերի (Ռուսաստան), իսկ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան)՝ Վեսելին Թոփալովի (Բուլղարիա) հետ:
Այսպիսով, առաջին տուրից հետո Անանդը 1 միավորով դարձել է առաջատար:
Մարտի 14-ին կայանալիք 2-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ: