Սիվիլիթաս հիմնադրամը Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի սրահում մարտի 13-ին Գյումրիի լրագրողական, հասարակական-քաղաքական հանրությանն է ներկայացրել իր վերջին երկու հրատարակությունները` տարեկան զեկույցը և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նոր հատորը: Հիմնադրամի «Հայաստան 2013. ակնկալիքների և անակնկալների տարի» զեկույցը և Հայաստանի նախկին արտգործնախարարի նոր` «Անկախության ճանապարհով» գիրքը Գյումրիի հանրությանը ներկայացրել է լրագրող, հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանը:
Ներկայացմանը հետևած հարց ու պատասխանի և ընդհանուր քննարկման ընթացքում հիմնական խոսակցության թեման Հայաստան-Թուրքիա հարաբերություննրն էին և Հայաստան-Եվրոպական Միություն ու Հայաստան-Ռուսաստան համագործակցության ապագան:
Նույն օրը երեկոյան Սիվիլիթաս հիմնադրամի տարեկան զեկույցն ու Վարդան Օսկանյանի գիրքը ներկայացվել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում: Հիմնադրամի տարեկան զեկույցը` «Հայաստան 2013. ակնկալիքների և անակնկալների տարի»-ն, ներկայացվել է նաև Երևանում, Ստեփանակերտում, Գորիսում և Կապանում: