Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին ստորագրել է հրամանագիր` Զոյա Լազարյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։
Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, նույն օրը Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով` Հարություն Քուշկյանը նշանակվել է Լեռնային ԼՂՀ առողջապահության նախարար։
Հարություն Քուշկյանը 1990-1992 թթ. որպես գլխավոր բժիշկ աշխատել է «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում: 1992-2007 թթ. աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում` որպես հիմնադիր և գլխավոր տնօրեն: 1995-1999 թթ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 2002-2007 թթ. եղել է «Նաիրի» բժշկական կենտրոնի հիմնադիրը և գլխավոր տնօրենը: 2005-2007 թթ. եղել է ՀՀ օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի նախագահը: 2007-2012 թթ. զբաղցրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը: Անդամակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: