Խանտի Մանսիյսկում մարտի 15-ին ընթացող հավակնորդների մրցաշարի երրորդ տուրի շրջանակում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Վեսելին Տոպալովի հետ, հաղորդում է Chess.am-ը: Կողմերը պարտիայի 35-րդ քայլին համաձայնել են ոչ ոքիի:
Տուրի մյուս պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
Անդրեյկինն ու Կարյակինը կիսել են միավորը, իսկ Մամեդյարովը կրկին պարտություն է կրել այս անգամ Վիշվանաթան Անանդից։ Դեռևս ընթանում է Սվիդլեր – Կրամնիկ մրցավեճը։
Ներկայում 2,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վիշվանաթան Անանդը, որից մեկ միավոր պակաս ունեն 4 շախմատիստներ՝ Արոնյանը, Տոպալովը, Սվիդլերը ու Կրամնիկը։ Սակայն Սվիդլեր – Կրամնիկ պարտիայի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը փոխվելու է։ Անդրեյկինն ու Կարյակինն ունեն մեկ միավոր, իսկ Մամեդյարովը 0,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Մարտի 16-ը հանգստյան օր է հայտարարված մրցաշարում: Հաջորդ տուրում Արոնյանը կմրցի Պյոտոր Սվիդլերի հետ: