Ղրիմի բնակչության մոտ 64%-ը մասնակցել է հանրաքվեին

Ղրիմի բնակչության մոտ 64%-ը կամ 970 հազ. մարդ տեղի ժամանակով 15:00-ի [Երևանի ժամանակով՝ 17:00] դրությամբ մասնակցել է ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեին, հաղորդում է «Ռիա նովոստին»՝ հղում անելով ընտրական հանձնաժողովի նախագահ Միխաիլ Մալիշևին:

«15:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 63,97%, այսինքն՝ փաստացի բնակչության 64%-ը մասնակցել է քվեարկությանը»,- ասել է Մալիշևը մամուլի ասուլիսին:

Այսօր՝ մարտի 16-ին, Ղրիմում հանրաքվե է անցկացվում: Մոտ 1,5 մլն քաղաքացու առաջ դրվել է երկու հարց՝ «Դուք կո՞ղմ եք Ղրիմի՝ որպես ՌԴ սուբյեկտ Ռուսաստանին վերամիավորմանը» և «Դուք կո՞ղմ եք Ղրիմի Ինքնավար Հանրապետության՝ 1992թ․ Սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի՝ որպես Ուկրաինայի մաս կարգավիճակին»։

Հանրաքվեն անօրինական է ճանաչվել Ուկրաինայի Սահմանադրական դատարանի, Վենետիկյան հանձնաժողովի, Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից:

Մեկնաբանել