Պոլիտեխնիկի ռեկտորին ազատելու հրաման դեռ չկա. կրթության և գիտության նախարարություն

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանին աշխատանքից ազատելու հրաման այս պահի դրությամբ չկա. այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից` մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն` Արա Ավետիսյանն ազատվել է աշխատանքից:

ՍիվիլՆեթին չհաջողվեց կապ հաստատել Պոլիտեխնիկի մամուլի ծառայության հետ:

Արա Ավետիսյանը ՀՊՃՀ ռեկտոր է ընտրվել 2011թ. սեպտեմբերի 3-ին` բուհի խորհրդի նիստում: Ռեկտորն ընտրվում է հինգ տարի ժամկետով, և այդ պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ: Արա Ավետիսյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

Մեկնաբանել