Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները համաձայնեցրել են Ուկրաինայի և Ռուսաստանի 21 քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքը ԵՄ արգելվելու է, և ակտիվները սառեցվելու են՝ պայմանավորված Ուկրաինայում իրադրությամբ։ Այս մասին Twitter-ի իր միկրաբլոգում գրել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը։
«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համաձայնեցրել է պատժամիջոցները՝ մուտքի արգելք և ակտիվների սառեցում՝ ընդդեմ Ուկրաինայից և Ռուսաստանից 21 պաշտոնատար անձանց»,- գրել է նախարարը։ Լինկյավիչուսը հավելել է, որ հաջորդ մի քանի օրերին կհաջորդեն ԵՄ-ի կողմից այլ միջոցառումներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում ասել էր, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությամբ պայմանավորված հնարավոր պատժամիջոցների վնասը փոխադարձ կլինի, քանի որ արդի աշխարհում ամեն բան փոխկապակցված է, և բոլորը կախված են միմյանցից։