Ղրիմում ամեն ինչ տեղի է ունեցել մարդկանց կամքով: Լավ է, որ մարդիկ գնացին այդ ճանապարհով, հանրաքվեի ճանապարհով՝ ցույց տալով, որ իրապես ցանկանում են վերադառնալ Ռուսաստան՝ ցույց տալով, որ այնտեղ մարդկանց որևէ մեկը որևէ տեղ չի պարտադրում: Այսպիսի տեսակետ է հայտնել նախկին Խորհրդային միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ռուսական slon.ru կայքին տված հարցազրույցում:
Ղրիմի ժողովուրդը պետք է պատասխանատվությամբ և հմտությամբ տնօրինի ձեռք բերված երջանկությունը: Իմ կարծիքով՝ դա երջանիկ իրադարձություն է, և այն պետք է ընդունել: Ղրիմի ինքնիշխանության վերականգնումը հիմք է: Ղրիմը, օգտագործելով իր ինքնիշխանությունը, հանդես է եկել լինել Ռուսաստանի հետ լինելու օգտին: Իսկ դա նշանակում է, որ դա երջանկություն է: Դա ընտրության ազատություն է, առանց որի ոչինչ չի կարող լինել»,- ասել է Գորբաչովը:
Մարտի 16-ին Ղրիմի կարգավիճակով հանրաքվեին մասնակցած 83,01% քվեարկողների 96,77%-ը՝ 1 մլն 233 հազ․ մարդ, կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն։