Ֆեթուլլահ Գյուլենը բացառիկ հարցազրույց է տվել Today’s Zaman-ին

Գյուլենական շարժման առաջնորդ, ԱՄՆում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը, որն աշխարհի 170 երկրներում ունի հարյուրավոր դպրոցներ և վայելում է մեծ ազդեցություն ինչպես հանրային հարթությունում, այնպես էլ Թուրքիայի կառավարության, ոստիկանության և այլ հաստատությունների շրջանում, բացառիկ հարցազրույց է տվել թուրքական Today’s Zaman անգլալեզու պարբերականին: Հարցազրույցը վարել է պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն Փենսիլվանիայում՝ Գյուլենի առանձնատանը: Պարբերականն ամեն օր՝ սկսած մարտի 17-ից, հրապարակում է չորս մասից բաղկացած հարցազրույցի մի մաս: Առաջիկա օրերին ՍիվիլՆեթը թարգմանաբար կներկայացնի Ֆեթուլլահ Գյուլենի հետ բացառիկ հարցազրույցի ամփոփ տարբերակը:

Հարցազրույցի ընթացքում Գյուլենը կիսել է իր տեսակետները Թուրքիայում վերջերս տեղի ունեցած աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների, մարտի 30-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրությունների, Էրդողանի մասնակցությամբ հեռախոսազրույցների ձայնագրությունների, «Էրգենեքոնի» գործով կասկածյալների ազատ արձակման, քրդերի հետ խաղաղության գործընթացի, ընտրություններից հետո իր ղեկավարած «Հիզմեթ» շարժման անդամների դեմ հնարավոր դատական հայցի մասին: Ֆեթուլլահ Գյուլենը նաև մեկնաբանել է Թուրքիայում այսօր ընթացող զարգացումները, իր վերադարձը Թուրքիա և շատ այլ հարցեր, որոնք հուզում են բազմաթիվ մարդկանց:

Մեկնաբանել