Փարիզը Բաքվին քննադատել է ընդդիմադիր REAL շարժման առաջնորդի դատավճռի համար

Ֆրանսիան իր ափսոսանք է հայտնում Ադրբեջանի ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք»՝ REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին 7 տարի ազատազրկման դատապարտելու կապակցությամբ: Այս մասին ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, փոխանցում է contact.az-ը:

Փարիզը իր մտահոգությունն է հայտնում դատավարության ընթացքում պաշտպանության կողմի իրավունքներին ոչ բավարար չափով հետևելու առնչությամբ:

«Մայիսից Ադրբեջանը նախագահելու է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում: Դրա կապակցությամբ Ֆրանսիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հարգել մարդու իրավունքները, իրավական գործընթացները և արդարությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Մամեդովը ձերբակալվել է 2013թ.փետրվարի 5-ին և մեղադրվում է հասարակական կարգը խանգարելու, ինչպես նաև հունվարի 23-24-ը Իսմայլիում անկարգությունների ընթացքում քաղաքացիներին սադրելու մեջ:

2013թ. hունիսի 13-ին Եվրախորհրդարանը ադրբեջանական ընդդիմադիր Մամեդովի ձերբակալության վերաբերյալ բանաձև է ընդունել, որում խոտորեն քննադատել էր Մամեդովի ձերբակալությունը՝ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով ապահովել նրան ներկայացված մեղադրանքների անհապաղ, արդար, թափանցիկ և անկախ հետաքննություն: Բացի այդ՝ Բաքվին կոչ էր արվել հարգել մամուլի ազատության և ԶԼՄ-ների ազատությունը՝ ապահովելով նաև քաղաքացիների ազատ արտահայտման և հավաքների անցկացման իրավունքի իրացումը:

Մամեդովի անհապաղ ազատ արձակման կոչով էր հանդես եկել նաև միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:

Մեկնաբանել