Հանրապետության հրապարակից մարտի 20-ին` ժամը 12:30-ից մեկնարկել է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ավտոերթը, որի նպատակն է իրազեկել մարտի 22-ի հավաք-երթի մասին:
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, ներկայում մեքենաները, ըստ նախատեսված երթուղու, Աբովյան պուրակում են: Ակցիայի մասնակիցները նշում են, որ շարժման այս ավտոերթին մասնակցում են ամենամեծ թվով մեքենաները` 80-100:
Երթի ընթացքում նախաձեռնության անդամները բարձրախոսներով և մեքենաներին փակցված թռուցիկներով քաղաքացիներին իրազեկում են մարտի 22-ի հավաքի-երթի մասին:
Սահմանադրական դատարանը մինչև մարտի 28-ը կասեցրել է 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Նոր կենսաթոշակային համակարգի շահառուներն են 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակային ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:
Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը: