Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել. Ուորլիք

Սկբզունքային համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու շուրջ: Այս մասին Թվիթերի իր էջում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հանդիպում կազմակերպելու շուրջ: Հանդիպման ժամկետները քննարկման փուլում են:

Համանախագահները Նիդեռլանդների Թագավորությունում մարտի 23-ին և 24-ին առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Մարտի 24-25-ին Հաագայում նախատեսված է Միջուկային անվտանգության գագաթաժողովի անցկացումը:

Մեկնաբանել