Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 27-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում Հյուսիսատլանտյան Դաշինքի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության առկա ոլորտների և հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է հայ խաղաղապահների ներդրումը միջազգային կայունությանն ու անվտանգությանն ուղղված առաքելություններում:

Սեյրան Օհանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները՝ ընդգծելով շփման գծում կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Մեկնաբանել