Թբիլիսիում թափոնները առանձին կօգտահանեն

Թբիլիսիում սկսել է գործել առանձին թափոնների օգտահանման առաջին կետը՝ դրանց հետագա վերամշակման համար: Թբիլիսիի մետրոյի «Դելիսիի» կայարանի մերձակայքում տեղադրվել են ապակե, թղթե և ստվարթղթե թափոնների առանձին ամաններ, որոնք տեղեդրվեն Coop Georgia ընկերության կողմից: Ընկերությունն ստեղծվել է 2012թ. մի շարք բնապահապանների կողմից: Coop Georgia ընկերությունը պատվերի դեպքում կարող է ապահովել թափոնների օգտահանում՝ հետևելով շրջակա միջավայրի պահպանման նորմերին: Ընկերությունն առաջնահերթ է համրում նման ամանների տեղադրումը և թափոնների առանձին-առանձին օգտահանումը Թբիլիսիի տարածքում, այնուհետ՝ ամբողջ Վրաստանի: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ քաղաքային աղբահորերում թափոնների թաղումը ճիշտ չէ, և դրանով է պայմանավորված թափոնների առանձին օգտահանման որոշումը: Coop Georgia-ն Թբիլիսիի 45 ռեստորանների և սրճարանների հետ այս ճանապարհով թափոնների օգտահանման պայմանագիր է ստորագրել:

Մեկնաբանել