Գլխավոր Լրահոս

Արցախյան պատերազմի մասին «Թևանիկ» ֆիլմի պրեմիերան` մայիսի 5-ին

Արցախյան պատերազմի մասին «Թևանիկ» ֆիլմի պրեմիերան` մայիսի 5-ին

«Մոսկվա» կինոթատրոնում մայիսի 5-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան:

Ֆիլմն արտադրող «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն` նյութը պատերազմական գոտում հայտնված հայկական գյուղի մեկ օրվա կյանքն է. թեև առօրյա խաղաղ կյանքը փոխվել է, բայց մարդիկ դեռևս դժվարանում են ըմբռնել պատերազմական իրավիճակի ողբերգականությունը: Նրանք չեն էլ հասցնում դա անել, քանզի դեպքերը զարգանում են թավագլոր արագությամբ: Եվ մինչ ֆիլմի հերոսները կտրուկ փոփոխվող իրադրության մեջ փորձում են վերարժեվորել իրենց հարաբերություններն ու իրենց վարքագիծը, դեպքերի դրամատիկ զարգացումով նրանք հայտնվում են այնպիսի խնդիրների առաջ, որոնք խաղաղ առօրյայում երբեք չէին առաջանա:

«Ֆիլմը երեք մասից է, երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունն է, որոնց միջոցով փորձել եմ պատմել պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին: Ես այդ մարդկանց տեսել եմ, նրանց հետ ապրել եմ: Նրանք ինձ հարազատ են և հույս ունեմ, որ այդպիսին դառնալու են նաև հանդիսատեսի համար: Եթե մի բառով ասեմ, ֆիլմը ափսոսանքի մասին է. չհասկանալու, ուշանալու, չգնահատելու և կորցնելու ափսոսանքի մասին»,- նշում է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

Ֆիլն արտադրել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արթբոքս» կինոընկերության հետ համատեղ: Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարինե Խոդիկյանը, երաժշտությունը գրել է Յոնաս Յուրկունասը, բեմադրող օպերատորն է Նարեկ Մարտիրոսյանը, բեմադրող նկարիչը` Անտոն Քեշիշյանը: Ֆիլմի պրոդյուսերներն են Մասիս Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը և Կեստուտիս Դրազդաուսկասը:

Ֆիլմի տևողությունը 81 րոպե է: Նկարահանումները տեղի են ունեցել Արցախի Պատարա և Խաչեն գյուղերում: Նկարահանումների իրականացմանն աջակցել է ԼՂՀ կառավարությունը:

Ջիվան Ավետիսյանը պատրաստվում է ֆիլմը ներկայացնել Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում:

«Թևանիկ» ֆիլմի պաշտոնական թրեյլերը ներկայացված է ստորև:                                                                                                             

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում