«Եվրատեսիլ 2014»-ում հաղթեց Կոնչիտան. Արամ MP3-ն 4-րդն է

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը՝ Rise like a phoenix երգով: Երկրորդ հորիզոնականում Նիդեռլանդներն է, իսկ երրորդում՝ Շվեդիան: Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն իր Not alone երգով հայտնվեց չորրորդ հորիզոնականում՝ հավաքելով 174 միավոր:

Հայաստանն այս տարի առավելագույն 12 միավոր ստացավ Մոնտենեգրոյից, Ավստրիայից, Ֆրանսիայից և Վրաստանից: Հայաստանը 12 միավոր տվեց Մոնտենեգրոյին:

Not Alone երգի խոսքերի հեղինակը «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանն է, երաժշտության հեղինակը` Արամ MP3-ն:

Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում էին 26 երկրի ներկայացուցիչներ:

Մեկնաբանել