Կաննի 67-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին է արժանացել թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն» ֆիլմը, հաղորդում է BBC-ն:
Ֆիլմի ռեժիսորին մրցանակը շնորհել են դերասանուհի Ումա Թուրմանը և ռեժիսոր Քվենտին Տարանտինոն:
Փառատոնի գրան պրին ստացել է իտալացի ռեժիսոր Ալիչե Ռոռվակերի «Հրաշք» ֆիլմը, որում գլխավոր դերակատարներից մեկը Մոնիկա Բելուչին է: Մրցանակը հանձնել է Սոֆի Լորենը:
«Ձմեռային քուն» ֆիլմը պատմում է տարեց դերասանի և նրա ամուսնալուծված քրոջ մասին:
Լավագույն սցենար մրցանակին է արժանացել Անդրեյ Զվյագինցևի «Լևիտան»-ը: Լավագույն դերասաններ են ճանաչվել Թիմատի Սփոլը՝ բրիտանացի ռեժիսոր Մայք Լիի «Ուիլյամ Թըրներ» ֆիլմում դերակատարման համար և Ջուլիանա Մուրը՝ Դեյվիդ Քրոնենբերգի «Աստղային քարտեզ» ֆիլմում դերի համար:
Civilnet











