Օբամա-Պորոշենկո հանդիպումը՝ հունիսի 4-ին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը տեղի կունենա Լեհաստանում՝ հունիսի 4-ին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոուդսին:

Երկու երկրների ղեկավարները կմասնակցեն հետկոմուտիստական Լեհաստանում առաջին ազատ ընտրությունների 25-ամյակին նվիրված միջոցառումներին:

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Միացյալ Նահանգների նախագահը կհանդիպի նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք առաջնորդների հետ:

Օբաման Եվրոպա իր այցի ընթացքում նաև կլինի Բելգիայում և Ֆրանսիայում:

Հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 70-ամյակի առիթով կազմակերպված տոնակատարություններին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով ներկա կլինեն մի քանի միջազգային առաջնորդներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Մեկնաբանել