Սաակաշվիլին Պորոշենկոյին խորհուրդներ է տվել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին խորհուրդ է տվել շարունակել ուժային գործողությունները Ուկրաինայի արևելքում: Այս մասին նա ասել է ուկրաինական TSN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Սաակաշվիլին հայտարարել է նաև, որ մտադիր է աջակցել Պորոշենկոյին, և շուտով Ուկրաինա կմեկնի վրացի բարեփոխիչների խումբ, որոնք ստեղծել են «վրացական տնտեսական հրաշքը»:

Սաակաշվիլին Պորոշենկոյին անվանել է «ռազմական ժամանակի նախագահ», որին անհրաժեշտ կլինի երկրի աջակցությունը:

Հունիսի 7-ին Պորոշենկոն իր երդմնակալության արարողության ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինան կա և կմնա միացյալ պետություն:

«Մեզ երկխոսության լեգիտիմ գործընկեր է պետք, ավազակների հետ մենք չենք խոսելու: Մենք պատրաստ ենք վաղաժամ տեղական ընտրություններ հայտարարել Դոնբասում` երկխոսության գործընկերներ ձևավորելու համար»,- ասել է Պորոշենկոն:

Մեկնաբանել