Հակամիապետական ցույցեր Իսպանիայում

Իսպանիայում շարունակվում են ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են հանրաքվե անցկացնել` պարզելու` արդյոք Իսպանիային հարկավոր է միապետություն, հաղորդում է Euronews-:ը

Հունիսի 7-ին հազարավոր մարդիկ հավաքվել են Մադրիդի կենտրոնական հրապարակում` պահանջելով սահմանել համաժողովրդական հանրաքվեի օրը: Նրանց ձեռքին եղել են 1931-1939թթ. Իսպանիայի հանարապետության դրոշը:

Հանհրահավաքի մասնակցիների խոսքով` իրենք ցանկանում են լինել քաղաքացիներ, այլ ոչ միապետի հպատակներ: «Ցանկանում ենք, որ Բորբունների այդ կոռումպացված ընտանիքը մեզ չղեկավարի, բացի այդ` այդ պարագայում պետական ծախսերը կնվազեն»,- նշում են նրանք` հավելելով, որ ցանկանում են օգտագործել իրենց ձայնի իրավունքը` որոշելու համար իրենց միապտություն է հարկավոր, թե`հանրապետություն:

Հունիսի 2-ին Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը հայտարարել է գահից հրաժարվելու և այն իր որդուն փոխանցելու մասին:

76-ամյա Խուան Կառլոսը գահ է բարձրացել 1975թ։

Համաձայն Իսպանիայի Սահմանադրության՝ թագավորը պետության ղեկավարն է և զինված ուժերի գլխավոր հրամանատարը, սակայն երկրի իրական կառավարմամբ զբաղվում են խորհրդարանն ու կառավարությունը։

Մեկնաբանել