Ռոբին Վան Պերսին լավագույնն է

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին ճանաչվել է Իսպանիա – Հոլանդիա հանդիպման (5:1) լավագույն խաղացող: Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Վան Պերսին խաղադաշտում անցկացրել է 79 րոպե, որի ընթացքում 27 փոխանցում է կատարել և չորս անգամ հարվածել մրցակցի դարպասի ուղղությամբ՝ դառնալով 2 գոլի հեղինակ, որոնցից առաջինը կարող է Մունդիալ 2014-ի լավագույնը ճանաչվել:

Մեկնաբանել