Մունդիալ 2014-ի խմբային փուլի երկրորդ տուրի առաջին խաղում Մեքսիկայի ընտրանին արժանի դիմադրություն ցույց տվեց տանտերերի՝ Բրազիլիայի ընտրանուն և մեկ միավոր վաստակեց:
Այս խաղում վտանգավոր պահերը քիչ չէին, սակայն երկու թիմերի դարպասապահներն էլ գերզանաց գործեցին, հատկապես Գիլերմո Օչոան, ով Նեյմարի և Սիլվայի հարվածներից հետո երկու անգամ անհավանական սեյվ կատարեց:
Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Այժմ Բրազիլիան ու Մեքսիկան ունեն 4-ական միավոր: A խմբի մյուս հանդիպումը՝ Կամերուն-Խորվաթիա, կմեկնարկի հունիսի 19-ին, Երևանի ժամանակով 2:00-ին: