Իսպանիան 8 տարվա մեջ առաջին անգամ 2 անընդմեջ պարտություն կրեց

Արդեն տեղեկացրել ենք, որ Իսպանիայի հավաքականն Աշխարհի առաջնության խմբային փուլում երկու անընդմեջ պարտություն կրեց ու զրկվեց 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից:

Իսպանիայի ընտրանին վերջին անգամ 8 տարի առաջ էր երկու անընդմեջ պարտություն կրել՝ այդ ընթացքում անցկացնելով 106 հանդիպում: 2006 թ. աշնանը Իսպանիան ընկերական խաղում 0:2 հաշվով զիջել է Շվեդիային, իսկ հաջորդ մրցավեճում Եվրո 2008-ի ընտրական փուլում 2:3 հաշվով պարտվել է Հյուսիսային Իռլանդիային:

Մեկնաբանել