1930-2010 թվականներին 19 աշխարհի գավաթի խաղերից յուրաքանչյուրի ընթացքում խփվել է միջինը 3 գոլ: Եվ ամենագոլառատը համարվել են 18-րդ և 75-րդ րոպեները:
Ֆուտբոլը թվերով
-
Մարտ 04, 2021
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն կգործի Երևանի Մոսկովյան 1 հասցեում։ Կոմիտեին կտրամադրվի մոտ 2 000 քմ տարածք։ Որոշումն ընդգրկված է մարտի 4-ի կառավարության նիստի օրակարգում։ Այս շենքը անցյալ տարվա հունիսին կառավարությունը որոշել էր մրցութային կարգով օտարել։ Շենքի նկատմամբ, սակայն, այդպես էլ հետաքրքրություն չի ցուցաբերվել ու այն համապատասխան որոշմամբ կտրամադրվի արդարադատության նախարարությանը, որն իր հերթին այն կփոխանցի հակակոռուպցիոն կոմիտեին։ Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է ստեղծվի այս տարվանից ու քննի միայն կոռուպցիոն բնույթի գործեր, իրականացնի օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Կոմիտեն իր մեջ ներառելու է Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն համապատասխան ստորաբաժանումները։ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության համար անցյալ տարեվերջին կառավարությունը հատկացրեց 8,2 […]
-
Մարտ 04, 2021
Հայաստանում մարտի 3-ին կատարվել է 2 922 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 16,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 179 մարդ։ Գրանցվել է մահվան 6 դեպք։ Մարտի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173 307 դեպք, որոնցից 164 085-ն` առողջացած, 3 208-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 194 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 742 038 թեստավորում: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը՝ 173 307 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 271 739 դեպքով, […]
-
Մարտ 04, 2021
Հայաստանի կառավարությունն առաջարկում է այսուհետ վարչական դատարանում գործերը քննել նաև գրավոր ընթացակարգով։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ընդգրկված է մարտի 4-ի կառավարության հերթական նիստում։ Ըստ նախագծի հեղինակ արդարադատության նախարարության՝ վարչական դատարանում գրավոր ընթացակարգով պարզեցված դատաքննության մեխանիզմներ առկա չեն, ինչը պատճառ է դարձել դատարանի ծանրաբեռնվածության։ «Գրավոր ընթացակարգը վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը նախևառաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Ըստ արդարադատության նախարարության՝ համայնքների ղեկավարների ու ավագանիների համապատասխան ակտերը ևս մեծ տեմպով սկսել են վիճարկվել վարչական դատարանում։ Հաշվի առնելով հայցերի մեծ թիվը՝ օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն պարզեցված ընթացակարգ […]
-
Մարտ 04, 2021
Մարտի 3-ին Արցախի հարավում իրականացված որոնումները արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Որոնումներն այսօր 3 ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջեբրայիլ) և Հադրութի շրջանում, Քաշաթաղի շրջանի հարավային թևում»,- հայտնում են ծառայությունից։ Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն: Զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսվել էին մարտի 2-ին։ Ադրբեջանական կողմի պահանջով փետրվարի 15-ից Արցախում որոնումները դադարեցվել էին։
-
Մարտ 03, 2021
Փաստաբան Նորայր Նորիկյանը վստահ է՝ նախագահի կողմից Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին ազատելու մասին հրամանագրի չստորագրումը նշանակում է, որ Գասպարյանը իրավունքի ուժով պաշտոնանկ է արվում: Փաստաբանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է վարչապետի դեմ ինստիտուցիոնալ անհնազանդության ծավալների, դրանց վտանգավորության և սահմանադրականության խնդիրների մասին: Նրա խոսքով՝ կառավարման կիսանախագահական համակարգին վերադարձը կենսական անհրաժեշտություն է:
-
Մարտ 03, 2021
«Եթե խորհրդարանական ընդդիմության գործընկերները ընդունեն առաջարկը, կունենանք խորհրդարանական ընտրություններ համաձայնեցված ժամկետներում»,- մարտի 3-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։ Փաշինյանի խոսքով՝ առաջիկա օրերին ինքը մտադիր է հանդիպել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին։ Նա խոսել է նաև սահմանադրական փոփոխությունների մասին։
-
Մարտ 03, 2021
Մարտի 3-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հարց բարձրացրեց Ադրբեջանի նախագահի՝ գերիների մասին հայտարարության վերաբերյալ։ Արտգործնախարարը ասաց՝ տարբեր երկրների ղեկավարներ, միջազգային կառույցներ ավելացնում են ճնշումը Ադրբեջանի վրա այս հարցով, ռուսական իշխանությունները ևս քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։
-
Մարտ 03, 2021
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանից խորհրդարանում հետաքրքրվեց՝ ինչի՞ համար արվեց «Իսկանդերի» մասին հայտարարությունը, եթե սխալ տեղեկատվություն էր ստացել վարչապետը, ինչո՞ւ չստուգեց իրեն զեկուցված տեղեկությունը։ Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ասաց՝ «հարցը պարզաբանված է, ու որևէ խնդիր չկա»։
-
Մարտ 03, 2021
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հայկական ռազմարդյունաբերական արտադրանքը այդպես էլ չհասավ Աբու Դաբիում կայացած ցուցահանդեսին։ Արշակյանը պատասխանեց՝ ցուցանմուշները «լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, իսկ հայկական տաղավարը եղել է շատ գեղեցիկ»։ Ներկայում ընթանում է ծառայողական քննություն։
-
Մարտ 03, 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 3-ին, հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմը։ Ըստ հաղորդագրության՝ նրանք անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: «Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները»,- տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտապի պետ Օնիկ Գասպարյանը և շուրջ քառասուն այլ բարձրաստիճան սպաներ կոչ արեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ՝ […]
-
Մարտ 03, 2021
Մարտի 2-ին Հայաստանի արտգործնախարար նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ Այվազյանը Լոուքոքին ներկայացրել է արցախահայության առջև ծառացած հումանիտար հարցերը և սոցիալ-տնտեսական խնդիրները: Նախարարի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր արցախահայեր ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը, և ներկայումս առաջնահերթություն է վերջիններիս իրավունքների վերականգնման, արժանապատիվ ու անվտանգ վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: «Զրույցի ընթացքում կարևորվեց արցախահայությանը հումանիտար օգնության տրամադրումը: Այդ առնչությամբ զրուցակիցները համակարծիք էին, որ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն Արցախում միջազգային […]
-
Մարտ 03, 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ: «Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ: Շարժման ղեկավարները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսակետները»,- ասված է նախագահական գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
-
Մարտ 03, 2021
Ազգային ժողովը մտադիր է բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ողջ միջազգային հանրությանը և միջազգային ու տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ անել խիստ գնահատականի և դատապարտման արժանացնել Ադրբեջանի վարքագիծը: Հայաստանի խորհրդարանը 120 կողմ ձայնով ընդունեց արցախյան վերջին պատերազմի ընթացքում ու հրադադարից հետո գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման ձգձգման Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող հայտարարություն։ Պատգամավորները հայտնել են՝ Ադրբեջանը թաքցնում է իր վերահսկողության ներքո անցած տարածքներից գերեվարված անձանց թիվը ու անթույլատրելի կերպով ձգձգում այդ անձանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը։ «Հայկական կողմերն ամբողջությամբ իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքից բխող իրենց պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է հայրենադարձել իր մոտ ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, […]
-
Մարտ 03, 2021
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմի կորուստների և անհետ կորածների թիվը: Ռազմական գերատեսչության կայքը հայտնում է զոհված 2 881 զինծառայողի, ինչպես նաև 28 նոր անհետ կորածների մասին: Ադրբեջանական կողմի տեղեկություններով՝ շարունակվում են որոնողական աշխատանքները: Դեկտեմբերի 3-ին պաշտոնական Բաքուն հայտարարել է 2 783 զինծառայողի մահվան և 100-ից ավելի անհետ կորածների մասին: Փորձագետների և ընդդիմության պնդմամբ՝ Ադրբեջանն իր զոհերի թվի հրապարակումն ուշացնում է՝ գաղտնի պահելով իրական կորուստները։ Oրերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, որ «հաշվի առնելով պատերազմի բնույթը՝ իրենց կողմի կորուստները բավական քիչ են»: Կարդացե՛ք նաև՝ Ադրբեջանի իրական կորուստները պատերազմում «թաքնվում են» պաշտոնական թվերի հետևում Գեորգի Միրզաբեկյան
-
Մարտ 03, 2021
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր նշել: «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 115 կողմ ձայն: Նախագծի հեղինակը նախապես առաջարկել էր որպես ազգային փոքրամասնությունների օր նշել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը: Սակայն, նկատի ունենալով, որ ամեն 7 տարին մեկ այդ օրը կարող է լինել սեպտեմբերի 27-ը՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրը՝ Բաքոյանն առաջարկել է հոկտեմբերի առաջին կիրակին նշել որպես ազգային փոքրամասնությունների օր:
-
Մարտ 03, 2021
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտել։ Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։ Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրությունում։ Ըստ կոմիտեի՝ խմորիչի փաթեթավորմամբ հերոինը նախատեսված էր Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի […]
-
Մարտ 03, 2021
Ռազմական բժիշկ Տիտան Ասատրյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ խոսել է պատերազմի ժամանակ իր ծառայության մասին։ Նա եղել է Թալիշում, Մատաղիսում, Շեխերում և Շուշիի մատույցներում։ «Ամբողջ դեմքը վիրավորված զինվորը հրաժարվում էր հոսպիտալ գնալ, քանի դեռ «ռացիաները» չի տարել ընկերներին»,- պատմում է բժիշկը։
-
Մարտ 03, 2021
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով վերլուծում է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ նախագահի որոշումը։ ԳՇ տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․ «ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ […]
-
Մարտ 03, 2021
Ադրբեջանը հարյուրից ավելի Հայաստանի քաղաքացիների է պահում իր մոտ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նրա կարծիքով՝ գերիների հարցի լուծման ձգձգումը հետաձգում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած իր այցի ընթացքում գերիների հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ: «Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձն է։ Ես գիտեմ, որ նրանք (գերիները և պահվող այլ անձինք – խմբ․) հարյուրից ավելի են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Դրա համար մենք երկխոսություն ենք վարում՝ պարզելու համար, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության […]
-
Մարտ 03, 2021
Հայաստանում մարտի 2-ին կատարվել է 2 526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 14,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 168 մարդ։ Գրանցվել է մահվան 2 դեպք։ Մարտի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172 816 դեպք, որոնցից 163 906-ն` առողջացած, 3 202-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 889 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 739 116թեստավորում: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը՝ 172 816 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 271 379 դեպքով, Ադրբեջանը […]