7 գոլ՝ Շվեյցարիա – Ֆրանսիա խաղում

Մունդիալ 2014-ի խմբային փուլի երկրորդ տուրի Շվեյցարիա – Ֆրանսիա խաղում 7 գոլ գրանցվեց: Ֆրանսիայի հավաքականը հաղթեց 5:2 հաշվով և վաստակած 6 միավորով միանձնյա գլխավորում է E խումբը:

Հանդիպման 17-րդ րոպեին հաշիվը բացեց Օլիվյե Ժիրուն մեկ րոպե անց Բլեյզ Մատիուդին կրկնապատկեց այն: 32-րդ րոպեին Քարիմ Բենզեման 11-մետրանոց նշակետից չկարողացավ գրավել Դիեգո Բենալյոի դարպասը: 40-րդ րոպեին Մատյո Վալբուենան խփեց իր թիմի երրորդ գնդակը: 67-րդ րոպեին Բենզեման ասաց իր խոսքը՝ 4:0: Վեց րոպե անց Մուսա Սիսոկոն հաշիվը դարձրեց 5:0:

Մնացած ժամանակահատվածում աչքի ընկան միայն Շվեյցարացիները: 81-րդ րոպեին Բլերիմ Ջեմայլին հաշիվը դարձրեց 5:1, իսկ 87-ին Գրանիտ Խանկան դրեց հանդիպման վերջակետը:

E խմբի երկրորդ տուրի մյուս խաղում Հոնդուրասն ուժերը կչափի Էկվադորի հետ, երկու թիմերն էլ դեռևս միավոր չունեն:

Մեկնաբանել