Գերմանիան ու ԱՄՆ-ը 1/8 եզրափակչում են. Մունդիալ 2014

Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Պորտուգալիայի հավաքականը 2:1 հաշվով պարտության մատնեց Գանային, բայց զրկվեց փլեյ-օֆի ուղեգրից, քանի որ զուգահեռաբար ընթացող խաղում ԱՄՆ-ն ընդամենը մեկ գնդակի տարբերությամբ զիջեց Գերմանիային:

Այս տուրից առաջ ԱՄՆ-ն-ը Պորտուգալիայի գերազանցում էր 3 միավորով, սակայն գնդակների տարբերությունն հօգուտ ամերիկացիների էր: Պորտուգալիային անհրաժեշտ էր, որ Գերմանիան նվազագույնը 2 գնդակի տարբերությամբ հաղթեր, միևնույն ժամանակ պորտուգալացիներն էլ պետք է 3 գնդակի տարբերությամբ առավելության հասնեին Գանայի նկատմամբ:

Գերմանիան ԱՄՆ-ն հաղթեց 1:0 հաշվով և վաստակած 9 միավորով զբաղեցրեց G խմբի առաջին տեղը, իսկ ամերիկացիները 4 միավորով երկրորդն են:

ԱՄՆ – Գերմանիա հանդիպման միակ գոլը խփեց Թոմաս Մյուլլերը, ով Մունդիալ 2014-ի ռմբարկուների ցանկում հավասարվեց առաջատարներ 4-ական գոլ խփած Նեյմարին ու Լիոնել Մեսսիին:

Պորտուգալիա – Գանա հանդիպման 31-րդ րոպեին Ջոն Բոյեն դարձավ ինքնագոլի հեղինակ: 57-րդ րոպեին Ասամոա Գյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 80-րդ րոպեին Կրիշտիանո Ռոնալդուն հաղթանակ պարգևեց Պորտուգալիային:

Այսպիսով, ԱՄՆ-ի հավաքականը 1/8 եզրափակչում կխաղա H խմբում առաջին առաջին տեղն ապահոված Բելգիայի ընտրանու դեմ, իսկ գերմանացիները սպասում են Ալժիր – Ռուսաստան խաղի հաղթողին:

Մեկնաբանել