Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան օդանավակայանում անձամբ է դիմավորել Ուրուգվայի հավաքականի առաջատար Լուիս Սուարեսին: Աշխարհի ամենաբարի նախագահներից մեկը մի քանի բառ է փոխանակել ֆուտբոլիստի հետ, որից հետո հայտարարել է. «Ֆուտբոլը տոն է, ոչ թե՝ պատերազմ»: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
Ավելի վաղ Մուխիկան քննադատել էր ՖԻՖԱ-ին՝ Լուիս Սուարեսին 4 ամսով որակազրկելու համար:
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը Իտալիա – Ուրուգվայ (0:1) հանդիպման երկրորդ խաղակեսում կծել էր իտալացիների պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը, ինչի համար ՖԻՖԱ-ն ուրուգվայցուն որակազրկեց հավաքականի 9 խաղով, տուգանեց 82 հազար եվրոյով և զրկեց առաջիկա 4 ամսում որևէ ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից: