Սարկոզին ձերբակալվել է

Հուլիսի 1-ին ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Նրան ձերբակալել են Նանտեր քաղաքում՝ դատական գործընթացի վրա ճնշում գործադրելու կասկածանքով, հաղորդում է BBC-ն:

Հունիսի 30-ին հարցաքննվել էր նրա փաստաբանը:

Հետաքննության համաձայն՝ Սարկոզին բջջային գաղտնի հեռախոս է օգտագործել ֆրասնիական L’Oreal ընկերության ղեկավար Լիլիան Բետանկուրի դատական գործի նկատմամբ ճնշում գործադրելու համար:

Հետաքննությունը կասկածում է, որ Սարկոզին հինգ տարի առաջ անօրինական ճանապարհով գումար է ստացել Ֆրանսիայի ամենահարուստ կնոջից՝ L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրից։ Հետաքննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Բետնակուրի նախկին հաշվապահ Քլեր Տիբուն 2010թ․ ոստիկանությանը տեղեկացրել էր, որ կանխիկ €150 հազ․ է փոխանցվել Սարկոզիի նախընտրական արշավի ֆինանսավորման ասոցացիայի ղեկավար Էրիկ Վերտին։

Դատարանն աննխադեպ որոշում էր ընդունել՝ թույլ տալով գաղտնալսել Սարկոզիի զանգերը:

Մեկնաբանել