Կարեն Գրիգորյանը` Իրաքում դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 3-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Բաղդադ):

Կարեն Գրիգորյանը 1985-1992 թթ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը, 1993թ. սովորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳՆ կից դիվանագիտական ակադեմիայում, 2003թ.` Ջորջ Մարշալի անվան կենտրոնում:

1994-1995 թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչությունում` որպես արաբական երկրների և Իսրայելի բաժնի կցորդ, 1995-1997 թթ.` Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության երրորդ քարտուղար, 1997-1999 թթ.` ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի երկրորդ քարտուղար, 1999-2001 թթ. Լիբանանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, 2001-2002 թթ.` Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության
երկրորդ քարտուղար, 2002-2004 թթ.` ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի երկրորդ քարտուղար, բաժնի վարիչի պարտականությունների կատարող, 2004-2005 թթ.` ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության Ամերիկայի և Կանադայի բաժնի առաջին քարտուղար, 2005-2006 թթ.` ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչի պաշտոնակատար, 2006-2009 թթ.` Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդական, 2009-2011 թթ.` ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչի պաշտոնակատար, 2011-2014 թթ.` Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս:

Նախագահի հունիսի 26-ի հրամանագրով` Մուրադ Մուրադյանն ազատվել էր Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Մեկնաբանել