Մարադոնան ծաղրել է Բրազիլիայի հավաքականին

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան չի թաքցրել ուրախությունը Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Բրազիլիա – Գերմանիա (1:7) հանդիպումից հետո: Մարադոնան այնքան է տպավորվել Բրազիլիայի ամենախոշոր հաշվով կրած պարտությունից, որ անգամ ծաղրել է աշխարհի հնգակի չեմպիոններին:

«Բրազիլիա, ասա՝ ինչպես ես քեզ զգում: 6:0 հաշվի ժամանակ կարելի էր ընդհատել հանդիպումը, քանի որ արդեն սեթը վերջացել էր: Գերմանացիները ոչ միայն անցան բրազիլացիների վրայով, այլև խեղդեցին նրանց»,- Մարադոնայի խոսքն է մեջբերում Marca-ն:

Բացի այդ, արգենտինացին երգել է նաև «Besame mucho» հանրահայտ երգը:

Մեկնաբանել