Բրազիլիայում Մունդիալ 2014-ը լուսաբանող արգենտինացի լրագրող է մահացել

Արգենտինական Ole պարբերականի համար Մունդիալ 2014-ը լուսաբանող լրագրող Խորխե Լուիս Լոպեսը մահացել է Սան Պաուլուում տեղի ունեցած ավտովթարից: Արգենտինական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Լոպեսը Լիոնել Մեսսիի մտերիմ ընկերն էր:

Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը: 38-ամյա լրագրողը հյուրանոց վերադառնալու ճանապարհին է եղել: Տաքսին, որի մեջ գտնվել է Լոպեսը, բախվել է գողացված ավտոմեքենայի, որը փախչում էր ոստիկանությունից: Լոպեսն անվտանգության ամրագոտիները գցած չի եղել և տեղում մահացել է, իսկ անչափահաս գողերը ձերբակալվել են:

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան և հավաքականի ֆուտբոլիստները ցավակցել են Խորխե Լուիս Լոպեսի ընտանիքի անդամներին:

Մեկնաբանել