Մեսսին, Ռոբենը, Մյուլլերը, թե՞. ով կճանաչվի լավագույնը

ՖԻՖԱ-ն հրապարակել է Մունդիալ 2014-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկը: Մինչև Աշխարհի առաջնության եզրափակիչ Գերմանիա – Արգենտինա հանդիպման ավարտը լրագրողներն ու ՖԻՖԱ-ի հատուկ մասնագետների խումբը քվեարկության միջոցով պետք է որոշեն Մունդիալ 2014-ի լավագույն ֆուտբոլիստին:

Վերոնշյալ ցանկում ընդգրկվել են՝ Մաթս Հյումելսը, Թոնի Կրոսը, Թոմաս Մյուլլերը, Ֆիլիպ Լամը (բոլորը Գերմանիա), Անխել դի Մարիան, Խավիեր Մասկերանոն, Լիոնել Մեսսին (բոլորը Արգենտինա), Արիեն Ռոբենը (Հոլանդիա), Խամես Ռոդրիգեսը (Կոլումբիա), Նեյմարը (Բրազիլիա):

Մեկնաբանել