Հարկայինում ստվերը կրճատել են 8%-ով

Հովիկ Աբրահամյանի և գործարարների մայիսի 14-ի հանդիպումը։

Հովիկ Աբրահամյանի և գործարարների մայիսի 14-ի հանդիպումից հետո վարչապետը վերջիններիս առաջարկել էր մինչև հուլիսի 1-ը դուրս գալ ստվերից ու գործունեություն ծավալել հավասար մրցակցային պայմաններում։ Ֆինանսների նախարարությանն էլ հանձարարվել էր տասնօրյակը մեկ ներկայացնել ստվերի դեմ պայքարի արդյունքները։ Հուլիսի առաջին տասնօրյակի համար հարկային տեսչության կողմից առանձնացված 1200 հարկ վճարողներից ստվերից կամավոր դուրս են եկել 98-ը կամ ընդամենը 8%-ը։

Համաձայն ֆինանսների նախարարության «Հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների հաշվետվություն» (հուլիսի 1-ից հետո հրապարակվելու է տասնօրյակը մեկ) տեղեկագրի՝ 2014թ. ընթացքում տարեկան շահութահարկի հաշվարկներով շահութաբերության ցածր ցուցանիշ հայտարարագրած 98 հարկ վճարողների կողմից ներկայացվել են ճշտգրված հաշվարկներ. արդյունքում հաշվարկվել է 391,65 մլն դրամ լրացուցիչ շահութահարկ, որից 15 հարկ վճարողների մասով՝ 268,4 մլն դրամ։

Ըստ տեղեկագրի՝ միջին աշխատավարձի աճ է ապահովվել 426 գործատուի մոտ, որի արդյունքում միջին ամսական կտրվածքով ավելացել է ավելի քան 10,3 մլն դրամ եկամտային հարկի գումար, 5 գործատու էլ հուլիսի 10-ի դրությամբ հայտարարագրել է աշխատողների թվաքանակի աճ (31 մարդ):

«Չընդունելով հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը՝ ավելի քան 520 հարկ վճարողներ հայտնվել են հսկողական միջոցառումների իրականացման ենթակա հարկ վճարողների ցանկում: Նշված տնտեսվարող սուբյեկտներից 50-ի մոտ ներկայում իրականացվում են հսկողական միջոցառումներ։ Մասնավորապես, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, որի արդյունքում արձանագրվել են 174,4 մլն դրամ հարկային պարտավորություններ, հաշվիչ դրամական մեքենաների կիրառման կանոնների ստուգումների արդյունքում 4 հարկ վճարողների մոտ կանոնների խախտման դեպքերով արձանագրվել է 1,16 մլն դրամ տուգանք»,- նշված է տեղեկագրում։ Բացի այդ, աշխատանքի ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 6 ստուգման արդյունքում հայտնաբերվել են 19 չգրանցված աշխատողներ և արձանագրվել է 2,3 մլն դրամի հարկային պարտավորություն։

Հ/Հ

ՀՎՀՀ

ԱՆՎԱՆՈՒՄ

ՃՇԳՐՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ

1

02614085

ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ

57,504.9

2

01003256

ԱԴԱՄԻՈՒՄ

36,171.1

3

00003891

ԱՐԱՅ

35,728.9

4

04710526

ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ

32,621.7

5

00812658

ՖԻՐՄԱ Գ.Ա.Խ.

31,104.4

6

06805607

ԱՏ ԳՐԵՅՆ

18,816.4

7

01233168

ԲԱԳՐԱՏՈՒՐ

8,000.0

8

06944272

Սմբո

8,000.0

9

05801184

ԱԽՈՒՐՅԱՆԻ ԿՈՈՊՇԻՆ

6,719.1

10

02582137

ՌՈՒԺ ԲՈՒՏԵ

6,394.3

11

02571605

ՄԱՔՍՀՈՒՐ

6,095.8

12

00260262

ՊՐՈԴԻՆՎԵՍՏ-ՏՊԿ

5,845.9

13

00858578

ԱՍԷԴԼ

5,576.9

14

00857601

ԴԻՄԻՏՐԻ

5,535.5

15

01239276

ԷԿՈՖՈՒԴ

4,266.4

ԸՆԴԱՄԵՆԸ

268,381.3

Մեկնաբանել