Լիոնում ՀՀ հյուպատոսություն կբացվի

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 21-ին Լիոնում ներկա կգտնվի ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հուլիսի 22-ին նախարար Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Մեկնաբանել