Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1999թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ` օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր (International Youth Day)։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային համաժողովի առաջարկությամբ։ Համաժողովն առաջարկել է կազմակերպել տեղեկատվական-քարոզչական միջոցառումներ՝ միտված երիտասարդության տեղեկացվածության բարձրացմանը:

Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին:

Այն դեպքում, երբ երիտասարդները կազմում են համաշխարհային աշխատուժի մեկ քառորդ մասը, նրանց բաժին է ընկնում աշխարհի գործազուրկների կեսը:

Այսօր աշխարհում հաշվվում է մինչև 25 տարեկան մոտ երեք մլրդ մարդ, որոնցից մեկ մլրդ-ից ավելին աղքատ է: Ավելի քան 100 մլն-ը չեն հաճախում դպրոց:

Երիտասարդները Հայաստանում կազմում են բնակչության շուրջ 25 տոկոսը:

Մեկնաբանել