ԱՄՆ-ի Սենթ Լյուիս քաղաքում ավարտվեց Sinquefield Cup շախմատային գերմրցաշարը, որին մասնակցող գրոսմայստերների միջին վարկանիշը ռեկորդային էր` 2800-ից ավելի:
Մրցաշարի ավարտից դեռ երկու տուր առաջ իտալացի 23-ամյա շախմատիստ Ֆաբիանո Կարուանան արդեն ապահովել էր չեմպիոնի տիտղոսը: Կարուանայի արդյունքն ապշեցուցիչ էր ամբող շախմատային հասարակության համար` 10 հնարավորից 8.5 միավոր, ընդ որում, իտալացին մեկնարկային 7 պարտիայում 7 հաղթանակ տոնեց, այդ թվում աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի և ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լևոն Արոնյանի նկատմամբ:
Հայաստանի ուծեղագույն շախմատիստն ընդամենը 4.5 միավոր վաստակեց և ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ կիսեց 4-5-րդ հորիզոնականները: Վերջին տուրում Կարուանայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո Արոնյանն ասել է. «Ես ոչ մի լավ պարտիա չխաղացի: Գիտեմ վատ խաղիս պատչառը, կռահում եմ, բայց չեմ ցանկանում այդ մասին խոսել»:
Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը.
1. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)` 8.5 մ.
2. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 5.5 մ.
3.Վեսելին Թոփալով (Բուլղարիա)` 5 մ.
4-5. Լևոն Արոնյան (Հայաստան)` 4.5 մ.
4-5. Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա)` 4.5 մ.
6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)` 3 մ.