Զլատան Իբրահիմովիչը կրկնել է Ռոնալդուի ռեկորդը

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի առաջատար Զլատան Իբրահիմովիչը կրկնել է Կրիշտանո Ռոնալդուի յուրօրինակ ռեկորդը: Այս մասին հաղորդում է Eurosport-y:

Էստոնիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Զլատանը դուբլի հեղինակ է դարձել` գնդակը մրցակցի դարպասն ուղարկելով 4-րդ և 24-րդ րոպեներին, ինչի արդյունքում նրան հաջողվել է դառնալ երկրորդ ֆուտբոլիստն, ով հանդիպման բոլոր րոպեներին (1-90+) գոլ է խփել: Նախկինում միայն Ռոնալդուն էր նման արդյունքի հասել:

Բացի այդ, Էստոնիայի դեմ խաղում Իբրահիմովիչն իր 50-րդ գոլն է խփել հավաքականի կազմում` դառնալով Շվեդիայի ընտրանու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու:

Մեկնաբանել