Պորտուգալիան սենսացիոն պարտություն կրեց Ալբանիայից

«Եվրո 2016»-ի ընտրական փուլի I խմբում, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականը, քիչ առաջ գրանցվեց առաջին մեծ սենսացիան` Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտություն կրեց Ալբանիայի ընտրանուց:

Թեև պորտուգալացիներն ամբողջ հանդիպման ընթացքում զգալի առավելություն ունեին, նրանք այդպես էլ չկարողացան գրավել մրցակցի դարպասը, իսկ 52-դ րոպեին Բեկիմ Բալաջը խփեց Ալբանիայի միակ և հաղթական գոլը: Նշենք, որ վնասվածքի պատճառով խաղին չէր մասնակցում Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ I խմբի առաջին խաղում Հայաստանի ընտրանին հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտվել էր Դանիայի հավաքականին:

Մեկնաբանել