Իտալիայի առաջնությունում աշխատավարձերի բյուջեն կազմում է 849 միլիոն եվրո

Ա սերիայի թիմերը 2014/15 թվականներին կծախսեն 849 միլիոն եվրո ֆուտբոլիստներին աշխատավարձ վճարելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Ա սերիայի պաշտոնական կայքից։

Ամենաշատ աշխատավարձերը վճարելու է Թուրինի «Յուվենտուսը»՝ 118 միլիոն, նրան հաջորդում են «Ռոման»՝ 98 միլիոն, «Միլանը»՝ 94 միլիոն, «Ինտեր»՝ 70 միլիոն, «Նապոլին»՝ 70 միլիոն։

Աշխատավարձերի ամենաքիչ բյուջեն ունի «Էմպոլին», որը ֆուտբոլիստներին այս տարի կվճարի ընդամենը 11 միլիոն եվրո աշխատավարձ։

Ա սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն իսպանացի մասնագետ Ռաֆա Բենիտեսն է։ «Նապոլին» նրան տարեկան վճարում է 3.5 միլիոն եվրո։ 3.3 միլիոն եվրո է ստանում «Ինտերի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան ստանում է 2.8 միլիոն եվրո։

Ամենաքիչ վարձատրվող մարզիչը «Էմպոլի» թիմի ղեկավար Մուրիցիո Սառին է՝ տարեկան 300 հազար եվրո։

Մեկնաբանել