Մարին Չիլիչը՝ US Open 2014-ի հաղթող

US Open 2014-ի եզրափակչում խորվաթ թենիսիստ Մարին Չիլիչը 3։0 (6:3, 6:3, 6:3) հաշվով հեշտ հաղթանակ տարավ ճապոնացի Կեյ Նիշիկորիի նկատմամբ և իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի հաղթող:

Հիշեցնենք, որ երկու կիսաեզրափակիչներն էլ անակնկալ ելք էին ունեցել. Նիշիկորին հաղթել էր աշխարհի թիվ մեկ ռակետ Նովակ Ջոկովիչին, իսկ Չիլիչը US Open-ի վեցակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերին:

Մեկնաբանել