Վրաստանը նախագահին չի թողնում մեկնել ՄԱԿ

Վրաստանի արտգործնախարարությունը շքեղություն է համարում երկրի երկու առաջնորդների՝ նախագահի և վարչապետի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 69-րդ նստաշրջանին, որը մեկնարկում է սեպտեմբերի 21-ին, և համարում, որ ՄԱԿ-ում Վրաստանի պատվիրակությունը պետք է ղեկավարի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այս մասին ասված է արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է  «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

«Կարծում ենք ՄԱԿ-ում Վրաստանը պետք է ներկայացված լինի մեկ պատվիրակությամբ: Եթե դիտարկելու լինենք նստաշրջաններին տարբեր երկրների ներկայացվածությունը, չկա նախադեպ, որ դրան պատվիրակությունները ներկայացված լինեն երկրի երկու հիմնական առաջնորդներով: Ելնելով դրանից կառավարությունը քննարկել է և որոշում ընդունել, որ նստաշրջանին Վրաստանի պատվիրակությունը կգլխավորի վարչապետը»,- հայտարարել է  փոխարտգործնախարար Դավիթ Զալքալիանին: Նրա խոսքով՝ Վրաստանն այն երկիրը չէ, որ իրեն թույլ տա նստաշրջանին երկրի երկու առաջնորդների մասնակցության շքեղություն:

Հուլիսի սկզբին Վրաստանի նախագահը հայտարարել է, որ նստաշրջանին մասնակցության հրավեր է ստացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից և ընդունել է այն:

Ուշագրավ է, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Մարգվելաշվիլին պատվիարկել էր Ղարիբաշավիլիին, թեև ավելի վաղ հայտարարել էր, որ փաստթուղթը պետք է ինքը ստորագրի: