Հայաստանի երիտասարդական ընտրանին հաղթեց Բելառուսի հավաքականին

Եվրոպայի 2015թ. առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ընտրանու նկատմամբ և վաստակած 9 միավորով զբաղեցրեց 10-րդ խմբի նախավերջին` 4-րդ հորիզոնականը:

Հանդիպման 61-րդ րոպեին հաշիվը բացեց Աղվան Պապիկյանը, 10 րոպե անց Անտոն Սառոկան խփեց պատասխան գոլը, իսկ 90-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի ընտրանուն:

10-րդ խմբի առաջին տեղը զբաղեցրեց Ֆրանսիան` 22 միավոր, Իսլանդիան 16 միավորով երկրորդն է, Խազախստանը 9 միավորով երրորդն է, Հայաստանը նույնքան միավորով 4 րդ տեղը զբաղեցրեց, իսկ Բելառուսը 3 միավորով եզրափակեց աղյուսակը:

Մեկնաբանել